Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին ձեռք բերելու համար տրանսֆերային շուկայում մեծ մրցավազք է ընթանում:
Խոսվում էր, որ կանադացին համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ, թեև մրցավազքը կարծես թե շարունակ թափ է հավաքում։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հաղթել Դեյվիսի համար մղվող պայքարում:
«Կարմիր սատանաները» նրան ավելի շատ գումար են առաջարկում, քան «Ռեալն» ու «Բավարիան»: Կանադացու գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև ամառ:
Նախկինում մամուլը գրում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Ալֆոնսո Դևիսին համարում է հիանալի պաշտպան՝ իր սիրելի 3-4-3 դասավորության համար։