«Արսենալը» ցանկանում է Չեմպիոնշիփում հանդես եկող ֆուտբոլիստ ձեռք բերել

«Շեֆիլդ Ուենսդեյի» հենակետային կիսապաշտպան Շի Չարլզը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» դիտարկում է 21-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը, ում պայմանագիրը պատկանում է «Սաութհեմփթոնին»։

Ընդգծվում է, որ «Զինագործների» ներկայացուցիչները տպավորված են Չարլզի խաղով «Շեֆիլդ Ուենսդեյում», որտեղ նա հանդես է գալիս վարձավճարով։ Այս մրցաշրջանում Չարլզը մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա արժեքը տասը միլիոն եվրո է։