«Նապոլին» խոսել է Խվիչա Կվարացխելիայի նոր պայմանագրի մասին:
«Մենք ցանկանում ենք նրան պարգևատրել «Նապոլիում» կատարած աշխատանքի համար, քանի որ նա արժանի է դրան:
Չհաշված այն փաստը, որ նրա պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա՝ մենք ցանկանում ենք գնահատել նրա ձեռքբերումները, բայց կան լրացուցիչ գործոններ։
Մենք ճնշում չենք զգում, դեռ ոչինչ չենք քննարկել։ Եթե հարցը չլուծվի, մենք դրան կանդրադառնանք հունիսին»,- ասել է «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Խվիչան 12 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։