Ռաֆինյա․ «Անկեղծ ասած, ես շատ հպարտ եմ ողջ թիմով»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյա Դիասը բարձր է գնահատել ազգային հավաքականի խաղը ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի հետ տնային խաղում (1։1)։

«Մենք շատ լավ խաղացինք։ Անկեղծ ասած, ես շատ հպարտ եմ ողջ թիմով։ Ելնելով այն ամենից, ինչ այսօր ցույց տվեցինք, մեզ հեշտ չի լինի հաղթել։

Խաղից հետո երկրպագուները սուլել են մեզ, բայց մենք լավ խաղացինք»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Globo TV-ն։

Հիշեցնենք, որ հանդիպման վերջում երկրպագուները սուլել են բրազիլացի ֆուտբոլիստներին։