«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել է այն հարցին, թե երբ կարող է ավարտել իր խաղային կարիերան։
36-ամյա հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Հաշվի առնելով իմ տարիքը, ես հիմա գիտեմ, որ շուտով` երկու-երեք տարվա ընթացքում, իմ կարիերան կավարտվի:
Երբ մի օր արթնանամ և զգամ, որ չեմ ուզում գնալ մարզումների, դա կլինի առաջին ազդանշանը, որ սկսեմ մտածել թոշակի անցնելու մասին:
Առայժմ ես ամեն առավոտ արթնանում եմ առանց որևէ ցավ ապրելու։ Հուսով եմ, որ սա կշարունակվի ևս մի քանի տարի: Ես դեռ զգում եմ, որ սիրում եմ մարզվել »,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Forbes-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» 17 խաղում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։