Հայտնի է դարձել, թե ով կարող է «Ինտեր Մայամիում» փոխարինել Խերարդո Մարտինոյին, ով, որոշել է լքել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է Miami Herald-ը, Մարտինոյին փոխարինելու թեկնածուների թվում են Լիոնել Մեսսիի նախկին թիմակիցներ Չավին և Խավիեր Մասկերանոն:
Մասկերանոն ներկայումս մարզում է Արգենտինայի երիտասարդական հավաքականը, մինչդեռ Չավին անցյալ ամառ հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Չավին և Մասկերանոն «Ինտեր Մայամիի» «Բարսելոնայի» նախկին առաջատարներ Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի նախկին խաղընկերներն են: