«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ինտերի» 27-ամյա կենտրոնական հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ այն ժամանակներից, երբ թիմը գլխավորում էր գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։