Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Լայպցիգի» 21-ամյա կենտրոնական պաշտպան Կաստելլո Լուկեբայի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, մադրիդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պետք է վճարի 90 մլն եվրո, եթե ցանկանա ձեռք բերել ֆուտբոլիստին գալիք ամռանը, քանի որ ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված փոխհատուցման չափը այդքան է:
Այս մրցաշրջանում Լուկեբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։