Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ով կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2025 թվականի մարտին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, չնայած նախկինում մամուլում հայտնվել էր, որ իսպանացի մասնագետը կգլխավորի «Լոս բլանկոսը» 2025 թվականի ամռանը, ներկայումս կողմերի միջև այդ կապակցությամբ պայմանավորվածություններ չկան։
Բացի այդ, Ալոնսոյի որոշումը չի ազդի թիմում «Բայերի» ֆուտբոլիստների ապագայի վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 42-ամյա մարզչի հետևից մադրիդյան ակումբ կարող է տեղափոխվել նաև թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Ալոսնոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։