«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ։
Ըստ Fichajes-ի, կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մտքից։
«Բլաուգրանայի» այս ընտրությունը պայմանավորված է այն մտավախությամբ, որ Սալահի ձեռքբերումը կխոչընդոտի երիտասարդ Լամին Յամալի զարգացմանը, ով կայուն ֆուտբոլիստ է դարձել մեկնարկային կազմում։ «Բարսելոնայի» ղեկավարությունը նույնպես գոհ է բրազիլացի վինգեր Ռաֆինյայի առաջընթացից։
Mundo Deportivo-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոհամեդ Սալահը կարող է միանալ «Բարսելոնային» 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։