Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆերնանդո Տորեսը մերժել է «Դեպորտիվոն» գլխավորելու առաջարկը, հայտնում է Relevo-ն։
Թիմը ներկայումս զբաղեցնում է 16-րդ տեղը իսպանական Սեգունդայում, սակայն 40-ամյա նախկին ֆուտբոլիստը մերժել է ակումբի առաջարկը։
Նշվում է, որ Տորեսը, ով ներկայումս գլխավորում է «Ատլետիկոյի» երկրորդ թիմը, սպասում է առաջարկի՝ ակումբի հիմնական թիմը գլխավորելու համար։
Նշվում է, որ «Ատլետիկոն» կարող է բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեից, իսկ Տորեսը կարող է փոխարինման թեկնածուներից մեկը լինել։