Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ձմռանը հրաժարվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ձեռք բերելու մտքից։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ ակումբի ղեկավարությունը բյուջե չի հատկացնի հունվարին գնումների համար։
Իսպանական գրանդի հաջորդ տրանսֆերները կիրականացվեն 2025 թվականի ամռանը։
Նշվում է նաև, որ «Ռեալը» չի վաճառի «Լիվերպուլին» իր կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին, ով նախկինում մոտ էր անգլիական ակումբ տեղափոխվելուն։