«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուի Սահան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար վերադառնալ թիմ։
«Կրիշտիանուն ճանաչում է Ամորիմին, բայց ես չեմ հավատում, որ Ռուբենը միայն դրա պատճառով կհրավիրի նրան։ Ռուբենը ֆուտբոլիստի հետ չի կնքի պայմանագիր միայն նրան գոհացնելու համար։
Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա հավատա, որ Կրիշտիանուն կարող է օգնել թիմին։ Վստահ եմ, որ Ռոնալդուն ուրախ կլիներ վերադառնալ և օգնել ակումբին, քանի որ նրան դուր են գալիս նոր մարտահրավերներ:
Եթե հնարավորություն լինի, նա կգա»,- ասել է Սահան:
Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականի վերջին՝ այն ժամանակվա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ վատ հարաբերությունների պատճառով: