Ալեքսանդր Զինչենկոն «մատնել է» Միկել Արտետային

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է այն մասին, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան «խաբում» մրցակիցներին։

«Արտետան սիրում է խաղալ մրցակիցների դեմ: Ես լսել եմ, որ նա ասում էր, որ վնասվածք ստացած խաղացողները պետք է թիմային ավտոբուսով ճանապարհորդեն՝ իրենց իրերը պայուսակներում:

Արտետան այսպես փորձեց շփոթեցնել մրցակցին»,- գրել է Զինչենկոն իր ինքնակենսագրականում։

Նախկինում անգլիական լրատվամիջոցներն արդեն գրել էին, որ Արտետան օգտագործում է տարբեր հնարքներ, մասնավորապես, մամուլի ասուլիսների ժամանակ նա սխալ տեղեկություններ է տալիս այն մասին, թե արդյո՞ք որոշ ֆուտբոլիստներ ապաքինվել են։

«Արսենալն» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։