Ֆերնանդո Տորեսը մերժել է իսպանական ակումբը գլխավորելու առաջարկը

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆերնանդո Տորեսը մերժել է Լա Կորունիայի «Դեպորտիվոն» գլխավորելու առաջարկը, հայտնում է Relevo-ն։

Թիմը ներկայումս զբաղեցնում է 16-րդ տեղը իսպանական Սեգունդայում, սակայն 40-ամյա նախկին ֆուտբոլիստը մերժել է ակումբին օգնելու խնդրանքը։

Նշվում է, որ Տորեսը, ով ներկայումս գլխավորում է «Ատլետիկոյի» երկրորդ թիմը, սպասում է առաջարկի՝ հիմնական թիմը գլխավորելու համար։

Ըստ լուրերի՝ «Ատլետիկոն» կարող է բաժանվել թիմի երկարամյա մարզիչ Դիեգո Սիմեոնեից, իսկ Տորեսը կարող է փոխարինման թեկնածուներից մեկը լինել։