«Լիվերպուլը» աշխատում է թիմն ուժեղացնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մերսիսայդյան ակումբը հայացքն ուղղել է «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի վրա։
Միաժամանակ նշվում է, որ 27-ամյա Թյուրամի գործող պայմանագիրով գնման տարբերակ է 85 մլն եվրո վճարումը։ 2024/2025 մրցաշրջանում Մարկուս Թուրամը Ինտերի կազմում անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում։
Դրանցում հարձակվողը դարձել է ութ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ: «Ինտերը» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, իսկ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի առաջատարն է։