«Մանչեսթեր Սիթին» հայտնվել է այն ակումբների ցանկում, որոնք հետաքրքրված են Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստով։
Խոսքը «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնիի մասին է։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ն իր էջերում, 22-ամյա Զաբարնին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Թոթենհեմի» տեսադաշտում։
Իլյա Զաբարնին «Բորնմութում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարի վերջից։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինացի պաշտպանը 84 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Չերի» կազմում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Transfermarkt պորտալի մասնագետները Զաբարնիին գնահատում են 32 միլիոն եվրո։