Պատրիկ Վիեյրան կգլխավորի իտալական ակումբը

Ֆրանսիայի ազգային հավաքականում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Պատրիկ Վիեյրան կդառնա «Ջենոայի» գլխավոր մարզիչը:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 48-ամյա մասնագետն արդեն համաձայնության է եկել իտալական ակումբի հետ և այս շաբաթ կսկսի աշխատել ջենովացիների հետ:

Ա Սերիայի 12 հանդիպումներից հետո «Ջենոան» Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորությամբ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը։