Մարկ Կասադոյի ծառայություններով երկու թոփ ակումբ է հետաքրքրված

«Բարսելոնան» մոտ ապագայում չի վաճառի թիմի կիսապաշտպան Մարկ Կասադոյին։ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», սակայն կիսապաշտպանի տեղափոխությունը Անգլիա չափազանց քիչ հավանական է։

Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ «Բարսելոնան» չի դիտարկում Հանս-Դիտեր Ֆլիկի օրոք հեռանկարային կիսապաշտպանին վաճառելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստը չի հեռանա թիմից 2025 թվականին։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել է «Բլաուգրանայի» 15 հանդիպման՝ կատարելով 5 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։