«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը, ով հայտնվել է եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնել է, որ երազում է հանդես գալ «Բարսելոնայում»։
««Բարսելոնան» այն թիմն էր, որտեղ ես մեծացել եմ։ Իհարկե, եթե մանկուց երկրպագում ես թիմին, երազում ես խաղալ այնտեղ»,- Դեյվիդի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 24-ամյա կանադացի հարձակվողը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել կատալոնական ակումբ, քանի որ նրա պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է ամռանը։