Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կհանդիպեն՝ քննարկելու ֆուտբոլիստի դերը ազգային հավաքականում։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, մարզիչը հանդիպում կանցկացնի հարձակվողի հետ, որին կքննարկվի Ֆրանսիայի հավաքականում ավագի թևկապը։ Դեշամը մտադիր է անձնական զրույցում պարզել՝ արդյոք Մբապպեն ցանկանում է մնալ թիմի ավագը։
Հիշեցնենք, որ Մբապպեն հավաքական չէր հրավիրվել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի և Դեշամի միջև տարաձայնություններ են եղել։ Կիլիան Մբապպեն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։