«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացատրել է, թե ինչ է պակասում «ռոսոներիներին» կայուն խաղի համար։
«Մենք ամեն օր աշխատում ենք հավասարակշռության և կայունության հասնելու համար։ Թիմը լավ է գործում, բայց մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ, և դա այն է, ինչ մենք ցանկանում ենք։
Մենք պարտվում ենք հանդիպումներ, որոնք չպետք է պարտվենք։ Հոգեբանական հավասարակշռության խնդիր է, երբ գտնենք, այն ժամանակ թիմը շատ ու շատ ավելի լավ կխաղա։ Բայց մենք ամեն օր դրական ենք տրամադրված ու կատարելագործվում։
Բոլորը փորձագետ են և կարող են խորհուրդներ տալ։ Պարզապես կատակում եմ, մենք ունենք սկաուտական համակարգ՝ ֆուտբոլիստներ փնտրելու համար, թե ինչ է մեզ անհրաժեշտ և ինչ՝ ոչ։ Սակայն այս պահին մենք չենք մտածում համալրումների մասին։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում, հուսով եմ, որ մեր ֆուտբոլիստները վնասվածքներ չեն ստանա։
Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կշարունակենք աշխատել այն թիմի հետ, որն այժմ ունենք»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
2023 թվականի դեկտեմբերից Իբրահիմովիչը ակումբի սեփականատիրոջ խորհրդականն է։
«Միլանը» 11 խաղից հետո 18 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։