Ռոբերտ Լևանդովսկին հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է շարունակել իր ելույթները Իսպանիայում։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, լեհն իրեն հիանալի է զգում «Բարսելոնայում» և տրամադրված է երկարաձգելու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, սակայն եթե լեհը մասնակցի հանդիպումների 50%-ին, ապա կակտիվանա այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։

Նշվում է, որ Լևանդովսկին մտադիր է պայմանագիր կնքել մինչև 2027 թվականը։

Հիշեցնենք, որ 36-ամյա Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։