Հայտնի են Պրեմիեր Լիգայի ամենաարագ վազող ֆուտբոլիստների ցանկը։
Այն գլխավորում է «Թոթենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենը (37,12 կմ/ժ)։
Լավագույն 5-յակում են հայտնվել նաև Մատեուս Նունեսը (Մանչեսթեր Սիթի, 36,72 կմ/ժ), Կառլոս Բորխեսը (Վուլվերհեմփթոն, 36,57 կմ/ժ), Էնթոնի Էլանգան (Նոթինգհեմ Ֆորեստ, 35,9 կմ/ժ) և Միխայիլ Մուդրիկը (Չելսի 35,79 կմ/ժ)։
6. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) – 35,74 կմ/ժ,
7. Տիմո Վերներ (Թոթենհեմ) – 35,69 կմ/ժ,
8. Էնթոնի Ռոբինսոն (Ֆուլհեմ) – 35,63 կմ/ժ,
9. Գաբրիել Մարտինելի (Արսենալ) – 35,57 կմ/ժ,
10. Ամադու Օնանա (Ասթոն Վիլա) – 35,54 կմ/ժ։