Հայտնի են դարձել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
Խմբային փուլի արդյունքներով A լիգայից քառորդ եզրափակիչ դուրս եկան Պորտուգալիան և Խորվաթիան (1-ին խումբ), Ֆրանսիան և Իտալիան (2-րդ խումբ), Գերմանիան և Հոլանդիան (3-րդ խումբ), Իսպանիան և Դանիան (4-րդ խումբ)։
Հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին։ Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 20-25-ին։
Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։