Հայտնի է դարձել, թե երբ կվիրահատվի Էդեր Միլիտաոն

Հայտնի է դարձել, թե երբ կվիրահատվի Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն։

Հիշեցնենք, որ բրազիլացին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության «Օսասունայի» հետ խաղում (4։0)։ Լրագրող Մելչոր Ռուիսի խոսքով՝ Միլիտաոյի աջ ծնկի վիրահատությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 19-ին։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Միլիտաոն մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։