Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բելգիացի դարպասապահը թեթև վնասվածքի պատճառով բացակայել է վերջին երեք հանդիպումներում։
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, թիմն անցկացրեց իր առաջին մարզումը շաբաթական ցիկլին ընդառաջ։ Կառլո Անչելոտտիի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հետ միասին աշխատեցին երիտասարդական թիմի որոշ ֆուտբոլիստներ։
Չուամենին, Կարվախալը, Ալաբան, Լուկաս Վասկեսը և Ռոդրիգոն շարունակում են վերականգնման գործընթացը։
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի նոյեմբերի 24-ին «Լեգանեսի» հետ արտագնա խաղում։