«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հիասթափված է կատալոնական ակումբում իր ներկայիս դիրքից։ Այս մասին հայտնում է լրագրող Ջավի Միգելը։
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա Գավին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, այլ ոչ թե յուրաքանչյուր խաղում 10 րոպե։ Սակայն բժշկական շտաբը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին խորհուրդ է տվել դեռ ռիսկի չդիմել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Գավին հոկտեմբերին է վերադարձել խաչաձև կապանների վնասվածքից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Գավիի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։