Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ներկա է գտնվել իր պատվին արձանի բացմանը։
«Ինձ համար հպարտության պահ է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կյանքը և բացել հուշարձանը։ Հուսով եմ, որ սա կօգնի ոգեշնչել ֆուտբոլիստների հաջորդ սերնդին, որ քրտնաջան աշխատեն և հավատան իրենց»,- գրել է Քեյնը X սոցիալական ցանցում։
Այս մրցաշրջանում Քեյնը ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 102 հանդիպում և դարձել 68 գոլի հեղինակ։