Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել «Քովենթրին», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա անգլիացու հետ բանակցությունները առաջադեմ փուլում են։ Պայմանագրի ևս որոշ մանրամասներ են քննարկվում։
Հիշեցնենք, որ Լեմպարդը գլխավորել է «Դերբի Քաունթին», «Չելսին» և «Էվերթոնը»։ 2023 թվականի ապրիլի 6-ին նա կրկին գլխավորեց լոնդոնյան ակումբը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ 15 խաղից հետո «Քովենթրին» 16 միավորով 17-րդ տեղում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում։