Պեդրին անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչպես են ընթանում գործերը կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։

21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։ «Բարսելոնան» բազմիցս հայտարարել է իսպանացու հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու մտադրության մասին։

«Ես հանգիստ եմ վերաբերվում այս ամենին, ամեն ինչ լավ է», – Պեդրիի խոսքերն է վերջերում AS-ը։

Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսելոնայում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։