«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը քննադատության է ենթարկվել ԱՄՆ թռչելու համար՝ ներկա գտնվելու NBA-ի բասկետբոլի «Նյու Յորք Նիքսի» և «Բրուքլին Նեթսի» միջև կայանալիք հանդիպմանը:
27-ամյա ֆուտբոլիստը նստել է Մեդիսոն Սքուեր Գարդենի դահլիճի ամենաթանկ նստատեղերից մեկում։ Հանդիպումից հետո Ռեշֆորդին նվիրել են Նիքսի պաշտպան Ջեյլեն Բրանսոնի խաղային մարզաշապիկը, որն ամերիկացի բասկետբոլիստն անձամբ է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի համար։ Սակայն որոշ երկրպագուներ կոշտ քննադատության են ենթարկել Մարկուսին այս ճանապարհորդության համար։
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս մարդը կորցրել է ամբողջ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ վերջին 20 ամիսների ընթացքում։ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մարզիչ ունի, և բոլորը ցանկանում են տպավորել նրան, բայց դուք շաբաթական 450 հազար դոլար եք վաստակում և միայն պրակտիկայով աշխատելու փոխարեն թռչում եք Նյու Յորք՝ բասկետբոլի խաղ դիտելու համար», – X սոցցանցում գրել է Utd_Forever7 մականունով անձը, որն ունի ավելի քան 119 հազար բաժանորդ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է հեռանալ ակումբից, և այդ պատճառով արդեն խնդրել է իր գործակալին նոր տարբերակներ գտնել կարիերան շարունակելու համար։