«Բարսելոնան» ստիպված կլինի լքել «Մոնժյուիկ» օլիմպիական մարզադաշտը մինչև մայիս։
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ակումբին տեղեկացրել է, որ 2025 թվականի մայիսից Մոնժյուիկ մարզադաշտը պատրաստվում է ընդունել մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ, որոնք անհամատեղելի են այլ գործունեության հետ։
Այսպիսով, մինչ այդ Հանիս Ֆլիկի թիմն այլևս չի կարողանա օգտվել այն մարզադաշտից, որտեղ խաղում է «Կամպ Նոուի» վերակառուցման պատճառով։
Ակումբը մտածում էր հայրենի մարզադաշտ վերադառնալու մասին 2025 թվականի սկզբին, բայց ՈՒԵՖԱ-ն արգելում է Չեմպիոնների լիգայի առաջին փուլի անցկացման վայրերի փոփոխությունը։
Ակումբը լիովին բացառել է Լա Լիգայի հանդիպումները «Կամպ Նոուում» և Չեմպիոնների լիգայի խաղերը «Մոնժյուիկում» անցկացնելու տարբերակը։
Սպասվում է, որ «Կամպ Նոու» տեղափոխությունը տեղի կունենա փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Ամեն դեպքում, այն փուլային է լինելու, քանի որ սկզբում հասանելի կլինի մարզադաշտի տարողունակության 60%-ից ոչ ավելին։ Երրորդ մակարդակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։