«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
«Կարմիր սատանաները» հետաքրքրված են հարձակվող Վիկտոր Օսիմհենով, ով պատկանում է «Նապոլիին» և վարձավճարով ներկայացնում է «Գալաթասարայը»։
Ինչպես հաղորդում է Mattino-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Նապոլիին» 30 միլիոն եվրո առաջարկել 25-ամյա Օսիմհենի և Ջոշուա Ցիրկզեի համար: Վերջինիս գործերն Անգլիայում այնքան էլ լավ չեն, և «կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել նրանից։
«Նապոլիին» դժվար թե գոհացնի Օսիմհենի համար նման առաջարկը: Ա Սերիայի ակումբը նախընտրում է նիգերիացու ամբողջական վաճառքն իրականացնել։
Վիկտորի պայմանագրով նախատեսված է 81 միլիոն եվրո՝ հունվարին, իսկ 75 միլիոն եվրո՝ ամռանը: