«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան ձմռանը կարող է վերադառնալ Իտալիա։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիները մտադիր են 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալել ձմռանը՝ մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։
Նշվում է, որ միլանցիների գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Նրանք ուղղակիորեն շփվում են այս հարցի շուրջ։
Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ՝ մերսիսայդցիների կազմում երեք հանդիպում անցկացնելով։