«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է՝ ովքեր են լինելու Ռուբեն Ամորիմի մարզչական շտաբում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մարզչական շտաբում կլինեն հինգ մարզիչներ, որոնց հետ մասնագետն աշխատել է «Սպորտինգում»։

Մարզչի նոր օգնականը կլինի 29-ամյա Կառլոս Ֆերնանդեսը, ով այս պաշտոնում արդեն աշխատել է Ամորիմի հետ «Սպորտինգում»: Դարպասապահների մարզիչը կլինի Խորխե Վիտալը,  Հիմնական թիմի մարզիչն է Ադելիո Կանդիդոն, Առաջին թիմի մարզիչը Էմանուել Ֆերոն է, ով մարզել է Ամորիմը Բենֆիկայում, ֆիզիկական պատրաստվածության մարզիչը կլինի Պաուլո Բարեյրան, ով նախկինում աշխատել է «Արսենալում» և «Լիվերպուլում»:

Հարկ է նշել, որ առաջին թիմի մարզիչներ Դարեն Ֆլետչերը և Անդրեաս Գեորգսոնը, ինչպես նաև դարպասապահների մարզիչի օգնական Քրեյգ Մոուսոնը շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները։

«Մանչեսթեր Յունայթեդն» իր նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որտեղ կխաղա «Իպսվիչի» հետ։