Էրլինգ Հոլանդը կարող է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Հարձակվող Էրլինգ Հոլանդը տեսանելի ապագայում կարող է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Նորվեգացի գոլահարը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ինչի մասին արդեն խոսել ենք։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Daily Star-ին, 24-ամյա Հոլանդի նոր պայմանագիրը «Սիթիի» հետ կարող է ուժի մեջ լինել մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։

Ֆորվարդի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։

2024/2025 մրցաշրջանում Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 15 գոլ։