«Մանչեսթեր Յունայթեդը» ձախ պաշտպանի կարիք ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանության ձախ հատվածը։

«Կարմիր սատանաների» ցուցակը գլխավորում են «Չելսիի» ֆուտբոլիստ Բեն Չիլվելը և «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Ֆերնանդեսը, հայտնում է CaughtOffside-ը։

Ֆուտբոլիստներից մեկը Ռուբեն Ամորիմի թիմի շարքերը կարող է համալրել արդեն հունվարին։ Չիլվելն այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում:

27-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 22 միլիոն եվրո։

Ֆերնանդեսը մինչև այս ամառ պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մանկունիացիները 21-ամյա խաղացողին վաճառեցին «Բենֆիկային» ընդամենը 6 միլիոն եվրոյով, սակայն գործարքի մեջ ներառեցին շահավետ գնով հետգնման առաջնահերթ իրավունքը։

Transfermarkt-ի փորձագետները իսպանացուն գնահատում են 8 միլիոն եվրո: