Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարող է փոխել ակումբը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է փոխել ակումբը։

28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում, ինչի պատճառով կրկին ակտուալ է դարձել նրա հավանական հեռանալու հարցը։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, կիսապաշտպանը կրկին «Բետիս» վերադառնալու տարբերակ ունի: Դանի Սեբալյոսն այս մրցաշրջանում մասնակցել է «Լոս Բլանկոսի» հանդիպումներից վեցում:

Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հայտնվել է միայն մեկ անգամ՝ հենց «Բետիսի» հետ խաղում: Իսպանացու տրանսֆերային արժեքը, Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով, կազմում է 4 միլիոն եվրո։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։