«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Գերմանացի ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել «Վիլյառեալի» դեմ խաղում ստացած խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: Լրագրող Ֆերան Կորեասի խոսքով՝ Տեր Շտեգենը նորարարական բուժման կուրս է անցնում, որը թույլ կտա նրան լիարժեք մարզումներին վերադառնալ սպասվածից շուտ։
Հնարավոր է, որ դարպասապահը հասանելի լինի ապրիլին կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար։ Նախնական կանխատեսումների համաձայն՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պետք է խաղադաշտ վերադառնա ամռանը՝ մրցաշրջանի ավարտից հետո։
Մինչ վնասվածքը 32-ամյա դարպասապահը հասցրել է Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում 7 հանդիպում անցկացնել։