Լուիս դե լա Ֆուենտեն՝ Մարկ Կասադոյի մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոյի մասին իր կարծիքով։

21-ամյա խաղացողը «Ֆուրիա Ռոխայի» կազմում իր նորամուտը նշեց Դանիայի հետ խաղում, որը կայացավ ուրբաթ օրը և ավարտվեց իսպանացիների հաղթանակով 2:1 հաշվով։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

«Կասադոն զարմացրեց մեզ բոլորիս։ Նա երիտասարդ, բայց արդեն բավականին հասուն ֆուտբոլիստ է: Սա նրա ուժեղ կողմերից է, բացի խաղային որակներից: Ահա թե ինչու է նա այդքան լավ հանդես գալիս»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը երկուշաբթի օրը Շվեյցարիայի դեմ