Պեդրի․ «Կարևոր է գտնել այն, ինչը օգնում է մարմնիդ ավելի արագ վերականգնվել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է ծանրաբեռնված խաղերի գրաֆիկի մասին հարցին։

Շատ խաղացողներ դժգոհում են, որ օրացույցը չափազանց զբաղված է: Կատալոնացիների կիսապաշտպանը խոստովանել է, որ գտել է չափից ավելի ծանրաբեռնվածությանը դիմակայելու միջոցը։

«Շատ խաղեր կան, այո, դա ճիշտ է: Կարևոր է գտնել այն, ինչը օգնում է մարմնիդ ավելի արագ վերականգնվել, և ես կարողացա գտնել այն»,- Իսպանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։

Երկուշաբթի օրը Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայում կհյուրընկալի Շվեյցարիայի ընտրանուն։