ESPN-ը կազմել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։ Երկրորդ տեղում դարպասապահ Անդրե Օնանան է։ Լավագույն եռյակը եզրափակում է կիսապաշտպան Կոբի Մայնուն։
Հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Դիոգո Դալոն, Լիսանդրո Մարտինեսը, Ալեխանդրո Գառնաչոն, Նուսաիր Մազրաուին, Ռասմուս Հոյլունդը, Մարկուս Ռեշֆորդը, Մատիաս դե Լիգտը, Կազեմիրոն, Քրիստիան Էրիկսենը և Ջոշուա Զիրկզեն։