Հայտնի է Վոյցեխ Շչեսնիի ապագան «Բարսելոնայում»

Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո «Բարսելոնան» շտապ պայմանագիր կնքեց դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ:

Լեհը ստիպված էր վերսկսել կարիերան։ Ամառվա վերջում նա հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Շչեսնին դեռ չի խաղացել նոր թիմում և հիմնական դարպասապահն այժմ Ինյակի Պենյան է:

Միաժամանակ, կատալոնական ակումբը գոհ է լեհ ֆուտբոլիստի գործելաոճից։ Կատալոնացիների  ճամբարում Շչեսնիի վերաբերմունքը գործին օրինակելի է համարվում:

Եթե ​​ոչինչ չփոխվի, «Բարսելոնան» կբանակցի Վոյցեխի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու շուրջ: Այս մասին իր էջերում գրում է Marca-ն։