Նոյեմբերի 23-ին «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Սելտայի» հետ:
AS-ի էջերում տեղեկություն է հայտնվել «Բարսելոնայի» ճամբարում կադրային իրավիճակի մասին։ Ըստ աղբյուրի՝ Լամին Յամալի կոճը այլևս չի ցավում, երբ նա պաշտպանիչ վիրակապ է դնում։ Բայց առանց վիրակապի՝ տաղանդավոր եզրային խաղացողը դեռ անհարմարություն է զգում։
Պլանավորված է, որ Յամալը մնա պահեստայինների նստարանին «Սելտայի» հետ խաղում և կարողանա խաղալ 20-25 րոպե փոխարինման դուրս գալուց հետո:
Ռոբերտ Լևանդովսկին, Էրիկ Գարսիան և Հեկտոր Ֆորտը 100 տոկոսով պատրաստ կլինեն Վիգոյում կայանալիք հանդիպմանը: