«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան մարզվում է Մայամիում։
Հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 31-ամյա կիսապաշտպանը, նոր ակումբի փնտրտուքների ընթացքում, մարզվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» Քարինգթոնի բազայում։
Ջեյքոբսի խոսքերով, Պոգբան դիտարկում է տարբերակներ MLS-ից, Արևելքից և Եվրոպայից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի կիսապաշտպանը խզել էր աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, որի կազմում հանդես էր գալիս 2022 թվականի հուլիսից։
Հարկ է նշել, որ Պոգբան շարունակում է որակազրկումը կրել հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ կկայանա 2025 թվականի մարտին։