Մուստաֆա Դենիզլի․ «Արդա Գյուլերը այնտեղ դժգոհ է»

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մուստաֆա Դենիզլին խոսել է Մադրիդի «Ռեալում» Արդա Գյուլերի՝ խաղային դիրքի մասին։

19-ամյա կիսապաշտպանը Թուրքիայի հավաքականի կազմում մասնակցել է Ազգերի լիգայի 5-րդ տուրում Ուելսի հետ հանդիպմանը։

Գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան խաղի 86-րդ րոպեին փոխարինեց Գյուլերին՝ բացատրելով, որ ֆուտբոլիստին խաղից առաջ չի բավականացրել խաղային պրակտիկան և կասկածներ ունի մարզավիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիին խնդրում է թուրք կիսապաշտպանին ավելի շատ խաղային պրակտիկա տրամադրել։

«Խաղում նա անհասունություն դրսևորեց: Դա նորմալ է, նա այն մարզավիճակում չէ, որում «Ռեալ» տեղափոխվեց:

Նա այնտեղ դժգոհ է թվում»,- ասել է Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, ով մարզել է «Գալաթասարայը», «Ֆեներբախչեն» և «Բեշիքթաշը»: