«Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Բենուա Բադիաշիլի ծառայություններով «Ծեր սինյորայի» պաշտպանների լուրջ վնասվածքների պատճառով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջիկա ձմռանը։

Այս մրցաշրջանում Բադիաշիլեն բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: