«Լիվերպուլը», Մադրիդի «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍՎ-ի 21-ամյա հարձակվող Ռիկարդո Պեպիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմերն արդեն հարցում են կատարել հոլանդական ակումբին՝ ամերիկացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ ՊՍՎ-ն կքննարկի Պեպիին վաճառելու հարցը, եթե իրեն հարմար առաջարկ ստանա:
Այս մրցաշրջանում Ռիկարդո Պեպին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: