«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ և պատրաստ է նորվեգացի ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ առաջարկել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն, եթե 24-ամյա ֆուտբոլիստը նման ֆինանսական պայմաններով աշխատանքային պայմանագիր կնքի, ապա նա կդառնա մ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով իր թիմակից Կևին Դե Բրույնեից, ով ներկայումս շաբաթական 400 հազար ֆունտ է ստանում։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը ԱՊԼ-ում մասնակցել է 11 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ: